չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը շարունակելու հարցը

Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը շարունակելու հարցը

Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին քննարկումներին: Կարևորվել է գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման  սպառնալիքից զերծ միջավայրում։

Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համապարփակ կարգավորման նպատակով առկա առանցքային խնդիրների հասցեագրման փոխադարձ հանձնառության պահպանման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի կարևորությունը:

  • Կիսվել: