շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցածը սպանության փորձ էր, գուցե՝ ՀՀ ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ. Փաշինյան

Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցածը սպանության փորձ էր, գուցե՝ ՀՀ ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ. Փաշինյան

Նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցածը զանգվածային անկարգությո՞ւն էր, թե՞ հեղաշրջման փորձ. Նվեր Մնացականյանի այս հարցին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդտեղ շատ քաղաքական գործող անձինք են ներգրավված եղել, և այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ էր, գուցե՝ Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ գործի քննությունը շարունակվում է, և տասնյակ մարդիկ փախուստի մեջ են, փնտրվում են իրավապահ մարմինների կողմից: Այն, որ այդտեղ շատ քաղաքական գործող անձինք ներգրավված են եղել, և եթե վերլուծենք, նույնիսկ այսօր նրանց կողմից կիրառվող հռետորաբանությունը և այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ըստ էության, սպանության փորձ, գուցե Հայաստանի ղեկավարությանը ֆիզիկապես ոչնչացնելու փորձ էր: Եվ դրա նպատակը, թերևս, ոչ միայն ուղղակի իշխանության հարցը լուծելն էր, այլև ամենատարբեր ճշմարտություններ Ղարաբաղի հարցի շուրջ հավերժորեն ոչնչացնելը: Իսկ այդ ճշմարտությունները կան, իհարկե, պետական գաղտնիքի ձևով, բայց դրանք կան և չի հաջողվի ոչնչացնել դրանք՛՛:

Նա հավելեց, որ անկարգությունների գործով կան ձերբակալվածներ, կալանավորվածներ, իսկ մի հատվածով էլ գործը գնացել է դատարան:

Հարցին՝ քաղաքական հետագիծն այդտեղ ո՞ւր է տանում, վարչապետը պատասխանեց, որ դրանից բոլորն են տեղյակ, Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է պատրաստել և հրապարակել այդ մասին. և՛ գործող անձինք, և՛ շրջանակները պարզ են:

 

  • Կիսվել: