երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում. Կուլեբա

Արարատ Միրզոյանի հետ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում. Կուլեբա

Դուբրովնիկի ֆորումի շրջանակում կայացել է Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Դմիտրո Կուլեբայի հանդիպումը: Այս մասին Կուլեբան գրել է իր թվիթերյան էջում:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք անվտանգության իրավիճակը Եվրոպայում և Հարավային Կովկասում։

Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության առաջին գագաթնաժողովին մասնակցելու համար և իմ գործընկերոջը տեղեկացրի Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանն ուղղված «Խաղաղության բանաձևի» իրականացման հետագա աշխատանքի մասին»:

Բացի այդ՝ Ուկրաինայի արտգործնախարարը նաև նշել է, որ Արարատ Միրզոյանի հետ կենտրոնացել են երկկողմ կապերի ու միջազգային համագործակցության խորացման ուղիների վրա՝ հատկապես ԵՄ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության լույսի ներքո:

 

  • Կիսվել: