ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը՝ Վսևոլոդն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նա Կրասնոդարի սան է, հանդես է եկել «Կրասնոդար»-ի ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդո»-ում, «Արմավիր»-ում, Իժևսկի «Զենիթ»-ում:

Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նա խաղացել է Գյումրիի «Շիրակ»-ի ու Երևանի «Արարատ»ի կազմում:

Վսևոլոդ Երմակովը Հայաստանի կրկնակի գավաթակիր է: Նա գավաթակիր է դարձել թե՛ «Շիրակ»-ի, թե՛ «Արարատ»-ի կազմում:

  • Կիսվել: