երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առանց Ռուսաստանի ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Ուկրաինան գոյություն չեն ունենա. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

Առանց Ռուսաստանի ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Ուկրաինան գոյություն չեն ունենա. ՌԴ Պետդումայի փոխխոսնակ

Ռուսաստանն ունի առաջատար համաշխարհային տերության դիրք, որից կախված են եղել եւ կախված կլինեն այն երկրները, որոնք նախկինում նրա մաս էին կազմում։ Այս մասին ՛՛Ռուսարմինֆո՛՛-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ուկրաինան ինչ-որ պահի որոշել են, որ իրենք հնարավորություն ունեն վերակողմնորոշվելու ինչ-որ այլ աշխարհաքաղաքական վեկտորի վրա, բայց աշխարհաքաղաքական, տնտեսական, աշխարհագրական եւ պատմականորեն այլ կողմնորոշում չկա։ Ուստաի տվյալ դեպքում Ռուսաստանն իրականացնում է հանդարտեցման եւ կարգուկանոնի հաստատման այն քաղաքականությունը, որը միշտ վարել է այդ տարածքներում՛՛:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցի մասին՝ նա ասել է, որ այդ բարդ հարցում Մոսկվան ստիպված է հաշվի առնել հակամարտության բոլոր կողմերի տարբեր վերաբերմունքը․ Երեւանն ունի մեկ դիրքորոշում, Ստեփանակերտը՝ մեկ այլ, Բաքուն՝ մեկ այլ։ ՛՛Պետք է հասկանանք, որ առանց Ռուսաստանի ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը, ո՛չ Ուկրաինան գոյություն չեն ունենա, սա է կարեւոր՛՛,-ասել է Տոլստոյը:

 

 

  • Կիսվել: