երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Առանց Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի, էական առաջընթաց հնարավոր չէ արձանագրել․ Իմքայլական պատգամավոր

Առանց Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի, էական առաջընթաց հնարավոր չէ արձանագրել․ Իմքայլական պատգամավոր

Ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությանը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Անդրադառնալով Արցախյան հակամարտության թեմային, նա նշեց, որ Անվտանգությունը զիջման ենթակա լինել չի կարող․

«Սակայն առանց Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի և լիարժեք եռաչափ ֆորմատի վերականգնման, էական առաջընթաց հնարավոր չէ արձանագրել», - հիշեցրեց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ այս օրերին լրանում է Շուշիի կոտորածի 100-րդ տարելիցը:

«Եթե չլիներ Արցախի գոյամարտը, ապա արցախահայությունը չէր խուսափի բնաջնջումից: Դրա մասին են փաստում ոչ միայն ատելության խոսքը և պատերազմի սպառնալիքներն, այլև 2016 թվականի ապրիլին Թալիշում խաղաղ բնակիչների հանդեպ Ադրբեջանի գործած վայրագությունները, հայ սպային կացնահարելու ողբերգական դեպքը», - ասաց պատգամավորը:

  • Կիսվել: