ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է,որ Միացյալ Նահանգներն օժանդակություն ցուցաբերի Լաչինի միջանցքը վերաբացելուն

Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է,որ Միացյալ Նահանգներն օժանդակություն ցուցաբերի Լաչինի միջանցքը վերաբացելուն

Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է,որ Միացյալ Նահանգները օժանդակություն ցուցաբերի Լաչինի միջանցքը վերաբացելուն: Այս մասին հայտնում են Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:

«Այսօր՝ Չորեքշաբթի, 11 Յունուար 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Լիբանանի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու դեսպան Տորոթի Շիան: Հանդիպման ներկայ էր նաեւ դեսպանին փոխանորդը եւ մարդկային իրաւանց պատասխանատու Կայ Լին:

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր արժեւորում կատարելու Լիբանանի ներկայ կացութեան եւ յատկապէս անդրադառնալու նախագահական ընտրութեան եւ ընկերատնտեսական տագնապին:

Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ Արցախի պարզած ներկայ մտահոգիչ կացութեան եւ առաջարկեց դեսպանին, որ Միացեալ Նահանգներ կատարեն անհրաժեշտ օժանդակութիւնը Բերձորի միջանցքը վերաբանալու աշխատանքներուն գծով՝ մղուած մարդասիրական մտահոգութենէ»,- ասվում է հայտարարությունում:

  • Կիսվել: