կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել. Մուսինյանը՝ Արծվիկ Մինասյանի հայտարարության մասին

Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել. Մուսինյանը՝ Արծվիկ Մինասյանի հայտարարության մասին

Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի հայտարարությանը:

«Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: ...

Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։
Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»:

Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում խոսել է«Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին։

Նրա խոսքով՝ իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ, ցանկում եղել է նաև Վարդան Օսկանյանը։

Հավելենք, որ Արման Թաթոյանն արդեն հերքել է իր կապը Ազգային կոմիտեի հետ:

  • Կիսվել: