ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով. «Ժողովուրդ»

Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով:

Օրինակ, բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգը թանկացել է 1.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում եւս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: Օրինակ՝ ձուն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 7.6 տոկոսով, իսկ, ահա, շաքարավազի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված թանկացումը կազմել է 2 տոկոս:

ցArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0.2 տոկոսով: Փոխարենը նվազել են սուրճի, թեյի կակաոյի գները՝ 0.1 տոկոսով: Իսկ մսամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: