չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առաջին անգամ հայկական կողմը հայտարարել, է որ պատրաստ է ստորագրել մի փաստաթղթի տակ, որում չի հստակեցվում Արցախի հետագա կարգավիճակը․ Մամիջանյան

Առաջին անգամ հայկական կողմը հայտարարել, է որ պատրաստ է ստորագրել մի փաստաթղթի տակ, որում չի հստակեցվում Արցախի հետագա կարգավիճակը․ Մամիջանյան

Առաջին անգամ պատմության մեջ պաշտոնական Երևանը և պաշտոնական Ստեփանակերտը հակասություն ունեն Արցախի ճակատագրի հետ կապված, Ստեփանակերտը պնդում է, որ այն չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ պաշտոնական Երևանը դա կարծես չի ասում։ Այս մասին հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Առաջին անգամ պաշտոնական Երևանի ներկայացուցիչը ասաց, որ ՌԴ-ն և ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության սպառնալիք են, առաջին անգամ Հայաստանը մերժեց ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժություն անելու առաջարկը, մերժեց ՀԱՊԿ-ի օգնության փաթեթը, որը ներառում էր սպառազինության տրամադրում Հայաստանին։ Առաջին անգամ բանակցային գործընթացում ՀՀ-ի նեկայացուցիչը ներմուծեց Ալմա Աթայի հռչակագրի թեզը, որը աղերս չունի Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, այն պարզ պատճառով, որ դրանից 20 օր առաջ ԼՂ-ն ռեֆերենդումով անկախ էր հռչակվել և բացի այդ՝ Հայաստանը դրան միացել է վերապահումով։ Առաջին անգամ Հայաստանի ներկայացոցիչը ակտիվորեն սկսեց շրջանառել ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք միշտ եղել են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզեր, առաջին անգամ այս ամբիոնից հնչեց, որ մեզ զենք չեն վաճառում»,- ասաց Մամիջանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը ասաց, որ երբ Արցախը բլոկադայի մեջ էր, ՀՀ վարչապետը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպել է ընդամենը 8-րդ օրը։

«Առաջին անգամ պատմության մեջ ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է ընդունել փաստաթուղթ, որտեղ հստակ գրված է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, առաջին անգամ պատմության մեջ Փաշինյանը չի ընդունում, որ Արցախը կարող է ունենալ կարգավիճակ, իսկ միջազգայի հանրությունը դա ընդունում է, առաջին անգամ հայկական կողմը հայտարարել, է որ պատրաստ է ստորագրել մի փաստաթղթի տակ, որում չի հստակեցվում Արցախի հետագա կարգավիճակը, այնինչ առկա էր մեկ այլ փաստաթուղթ, որը ապահովում էր այդ կարգավիճակը։ Այս փաստերը համադրելով՝ եկեք հասկանանք՝ պրոբլեմները Փաշինյանի գրպանը քցեցին, թե՞ ինչ-որ մեկը Փաշինյանին մեր գրպանը գցեց»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

  • Կիսվել: