կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Առաջիկայում փակագծեր կբացվեն. Չախոյանը` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին

Առաջիկայում փակագծեր կբացվեն. Չախոյանը` Փաշինյան–Ալիև հանդիպման մասին

Առաջիկայում հայտարարություններ կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` Փաշինյանն ու Ալիևը 5 ժամ ի՞նչ են քննարկել Աբու Դաբիում։
«Քննարկել են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են խաղաղության պայմանագրին։ Կարող էին նաև 25 ժամ քննարկել, ի՞նչ խնդիր կա։ Առաջիկայում կլինեն հայտարարություններ, փոքր–ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ է քննարկվել, և ինչ–ինչ հարցերի շուրջ կան կոնսեսուսներ»,– ասաց Չախոյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ։

  • Կիսվել: