ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջիկայում կքննարկենք պարոն Գրիգորյանի հետ մեր հետագա անիլքները. Փաշինյանը՝ ՔԿ նախկին նախագահի մասին

Առաջիկայում կքննարկենք պարոն Գրիգորյանի հետ մեր հետագա անիլքները. Փաշինյանը՝ ՔԿ նախկին նախագահի մասին

Կառավարության որոշմամբ Հայկ Գրիգորյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ կոմիտեի նախագահ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտել Հայկ Գրիգորյանին՝ վերջին 3 տարում Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքի համար: «Բարձր եմ գնահատում պարոն Գրիգորյանի աշխատանքն այդ կարգավիճակում, այդ պաշտոնում: Մենք առաջիկայում կքննարկենք պարոն Գրիգորյանի հետ մեր հետագա անիլքները: Համոզված եմ, որ պարոն Գրիգորյանի մասնագիտական կարողությունները և հմտությունները մենք անպայման պետք է կիրառենք մեր պետական կառավարման համակարգում»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Արգիշտի Քյարամյանին նոր պաշտոնում. «Քննչական կոմիտեն մեր ամենամեծ քննչական մարմինն է, որն իրականացնում է ՀՀ-ում նախաքննության առյուծի բաժինը: Եվ մենք պետք է միշտ, անընդհատ մտածենք կոմիտեի և ընդհանրապես մեր նախաքննության, իրավապահ մարմինների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ես համոզված եմ, որ պարոն Գրիգորյանը նաև իր գիտելիքներով և փորձով արդեն իսկ կիսվել է և կշարունակի կիսվել պարոն Քյարամյանի հետ և բոլոր միջոցներով կաջակցի պարոն Քյարամյանին, որպեսզի նրա գործունեությունը Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում լինի արդյունավետ»:

Արգիշտի Քյարամյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել այս կարևոր ժամանակահատվածում նման պատասխանատու պաշտոնում իրեն նշանակելու համար. «Ամեն ինչ արվելու է, որպեսզի Քննչական կոմիտեի առջև ծառացած խնդիրները լուծվեն արագ և արդյունավետ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում:

 

  • Կիսվել: