հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Առաջիկայում կհայտնեմ որոշակի տեղեկություններ. Արթուր Բաղդասարյան

Առաջիկայում կհայտնեմ որոշակի տեղեկություններ. Արթուր Բաղդասարյան

«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է.

«Սիրելի հայրենակիցներ։ Որպես Հայաստանում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ, շարունակում եմ ակտիվ շփումներս իմ ռուս պետական, հանրային, մարդասիրական ազդեցիկ շրջանակների և  գործընկերների  հետ անհետ կորած և գերի ընկած մեր հայրենակիցների ճակատագրի ճշգրտման և ետ վերադարձի հարցերով։

Շփումներս ցույց են տալիս,որ հրատապ խնդիր է տվյալների համալիր բազայի ստեղծումը։ Առաջիկայում կհայտնեմ որոշակի տեղեկություններ։ Համբերություն մեր զավակներին և նրանց ծնողներին, խոնարհում մեր նահատակներին»։

  • Կիսվել: