կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. «Ցավոք, խաղաղության  պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ»

Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը. «Ցավոք, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ»

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:

Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության  պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-ասաց նա:

  • Կիսվել: