հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Առաջարկվում է մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել նախարարության տիրույթ. ԱԺ-ում քննարկում է տեղի ունեցել

Առաջարկվում է մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել նախարարության տիրույթ. ԱԺ-ում քննարկում է տեղի ունեցել

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ եւ ԱԺ նախագահի որոշմամբ գումարել է արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների աշխատանքի հետ կապված գործառույթները տեղափոխել քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի` նախարարության տիրույթ: Ակնկալվում է, որ նշված փոփոխությունների արդյունքում կբարձրանա մարզպետների հաշվետվողականությունը եւ վերջիններիս աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱԺ որոշմամբ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի քսանչորս ժամվա ընթացքում:

  • Կիսվել: