Առաջարկվել է համաներում կիրառել 27 տարին լրացած քաղաքացիների համար, որոնք այլևս չեն կարող ծառայել ԶՈՒ-ում
Մոտավորապես 3000-ից ավելի արական սեռի քաղաքացիներ գտնվում են արտերկրում հետախուզման մեջ և այս առաջարկությունը նրա համար էր, որ մենք երկիր նոր ներուժ ստանանք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդման Մարուքյանը:
Նա նշել է, որ այս օրերին հատկապես շատ են իրեն դիմել այդ քաղաքացիները և նրանց բարեկամները, որոնք մտահոգություն են հայտնել, որ չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Խոսքը 3500 քաղաքացու մասին է։ Մարուքյանն առաջարկում է համաներում տարածել 27 տարին լրացած այդ քաղաքացիների վրա՝ շեշտելով, որ նման համաներում կարելի է անել միայն 1 անգամ, այսինքն՝ հաջորդիվ նման հնարավորությունը բացառելով:
«Մոտ մեկ ամիս առլաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է Կառավարությանը առաջարկելով համաներմամբ հանդես գալ՝ 27 տարին լրացած ՀՀ այն քաքաղաքցիների համար, որոնք այլևս չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ լրացել է նրանց 27 տարին, հետախուզման մեջ են և նաև որևէ կերպ չեն կարող նախկին գործող կարգավորումներով վճարելով անցնել հաշվառման, ստանալ անձնագիր և ապրել ՀՀ-ում:Մոտավորապես 3000-ից ավելի արական սեռի քաղաքացիներ գտնվում են արտերկրում հետախուզման մեջ և այս առաջարկությունը նրա համար էր, որ մենք երկիր նոր ներուժ ստանանք»,- ասաց Մարուքյանը։


