հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջարկում է կրճատել ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը

Առաջարկում է կրճատել ԲԴԽ նախագահի պաշտոնավարման ժամկետը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ դարձնելով 2.5  տարի: Այս մասին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց ԱԺ փաթեթի քննարկման ժամանակ:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը հիմա 5 տարի է: Նախագծերի  փաթեթով առաջարկել ենք դարձնել 2.5 տարի»,-ասաց Բադասյանը:

Նա նաև նշեց, որ սակայն ԲԴԽ նախագահը, որն արդեն ընտրված է, պաշտոնավարելու է 5 տարով: Եվ նախագծերի փաթեթով այդ մասով կարգավորումը ևս նախատեսված է:

  • Կիսվել: