Արագածոտնի նախկին մարզպետն անհնար է համարում իր համագործակցությունը գործող իշխանությունների հետ
Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անհնար համարեց իր համագործակցությունը գործող իշխանությունների հետ եւ հերքեց համագործակցության մասին լուրերը:
«Դա ուղղակի մտացածին է, չի կարող նման բան լինել»,-ասաց նա:
Խոսելով քրեական գործերի մասին՝ Սահակյանը հայտնեց, որ իր մասով այժմ ոչ մի քրեական գործ չի քննվում:
Նա անդրադարձավ նաեւ Թալինում ՏԻՄ ընտրություններին եւ ասաց ՀՀԿ-ի իշխանության ժամանակ երբեք նման ճնշումներ չեն եղել: