ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին  ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

Աշխատանքային հինգշաբթին Արագածոտնի մարզպետարանում ամփոփվեց նիստով, որում Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։
 
Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորեց ու արգասաբեր աշխատանք մաղթեց Սերգեյ Մովսիսյանին։
Նորանշանակ մարզպետն իր ելույթում նշեց․ «Պարոն Պետրոսյան, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ փոխարինելը։Դուք այս գործում նշաձող եք սահմանել՝ լավագույնս ղեկավարելով մարզը։ Ձեզ փոխարինելը մեծ պատասխանատվություն է»։
 
Նիստի երկրորդ հատվածում փոխմարզպետների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների և օգնականների մասնակցությամբ վարչության պետերն ու բաժնի ղեկավարները ներկայացրին ընթացիկ աշխատանքները:

  • Կիսվել: