շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արագածոտնի մարզպետն ընդունել է «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենին

Արագածոտնի մարզպետն ընդունել է «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենին

Հայ-ռուսական մշակութային համագործակցության «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը հյուրընկալվել է Արագածոտնի մարզպետարանում։ Նրան ընդունել են մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնականներ Լիլիթ Նիկոյանը, Մերի Բադալյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել հայ-ռուսական մշակութային համագործակցության ուղիները, մասնավորապես՝ Արագածոտնում ռուսաց լեզվի անվճար դասընթացների արդյունքներն ու շարունակականությունը, մշակութային և ուսուցողական միջոցառումների անցկացման հնարավորությունները։

Ռազմիկ Պետրոսյանը բարձր է գնահատել «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի ջանքերը՝ ուղղված դպրոցականների լեզվիմացության բարձրացմանը։ Նա հորդորել է նաև ՌԴ հայկական համայնքներում հայերենի դասընթացներ կազմակերպել, հայկական մշակույթի և պատմության տարածմանն ուղղված միջոցառումներ իրականացնել։

Կողմերը պայմանավորվել են խորացնել առկա համագործակցությունը։ Նախորդ տարում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և մարզպետարանի համագործակցությամբ Աշտարակում, Ապարանում, Թալինում դպրոցահասակ երեխաների համար կազմակերպվել են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ։

  • Կիսվել: