չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես՝ չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով՝ գտնվում է կալանավայրում. Աբրահամյան

Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես՝ չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով՝ գտնվում է կալանավայրում. Աբրահամյան

Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը Արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն, մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
 
«Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:
 
Բայց փաստն այն է, որ կալանավայրերից որը գնում ես` շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը:
 
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, մեր գործընկերներ` Ասպրամ Կրպեյանի, Գառնիկ Դանիելյանի և Արման Ղազարյանի հետ տեսակցել ենք քաղաքական հետապնդման ենթարկված քաղաքացիներին, այդ թվում` նախկին պատգամավոր Արագած Ախոյանին:
 
Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես՝ չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով՝ գտնվում է կալանավայրում:
 
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»։

  • Կիսվել: