երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Առաձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ. պետք է ասեմ՝ իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել. Ալեն Սիմոնյան

Առաձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ. պետք է ասեմ՝ իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Նա այդ մասին հայտնեց ԱԺ–ում` պատասխանելով լրագրողների հարցերին։
 
ԱԺ նախագահը Գաֆարովայի հետ առանձնազրույցից հետո տպավորություն է ստացել, որ հայ–ադրբեջանական բանակցությունները փակուղում չեն։
 
«Նաև ադրբեջանական կողմին է ձեռնտու, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնենք, որով մենք զբաղվում ենք»,– ընդգծեց նա:
Սիմոնյանը տեղեկացրեց, որ Գաֆարովայի հետ նաև տարբեր այլ հարցերի մասին են խոսել, բայց պայմանավորվել են, որ դրանց մասին հրապարակային չեն խոսելու, մանավանդ, ըստ նրա, որևիցե նոր ու դարակազմիկ բան չի եղել, և նաև այդ ֆորմատով որևէ բան որոշել չէին կարող։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան ապրիլի 17–18–ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 58–րդ լիագումար նիստին:

  • Կիսվել: