հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արաբկիրում երկու ապօրինի կրպակ է ապամոնտաժվել

Արաբկիրում երկու ապօրինի կրպակ է ապամոնտաժվել

Այս տարվա տնտեսական դժվարությունները հաշվի առնելով՝ անհամեմատ պակասեցրել ենք ժամկետանց կամ ապօրինի կրպակների, տաղավարների ապամոնտաժումը:

«Այնուամենայնիվ, երթևեկության կամ հետիոտների անվտանգությանը մեծ ռիսկ սպառնացողները ժամանակ առ ժամանակ հեռացվում են»,- հայտնել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը՝ Ֆեյսբուքի էջում:

Նա հրապարակել է Գյուլբենկյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկի գազոնային հատվածում տեղադրված մոտ 20 քմ մակերեսով  երկու բետոնացված տաղավարների լուսանկարները, որոնք և ապամոնտաժվել են:

«Գազոները կվերականգնվեն, մայթին էլ կտեղադրվեն նստարաններ»,- ասել է նա:

  • Կիսվել: