երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արա Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿԻ-ի տնօրենի պաշտոնից

Արա Թարվերդյանն ազատվել է ՊՈԱԿԻ-ի տնօրենի պաշտոնից

Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանը ազատվել է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

«Հարգելի գործընկերներ, վաղվանից դադարեցվում են իմ՝ որպես «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները։ 2017 թ․ բոլորս  հանդիպեցինք, երբ որպես ղեկավարի՝ նախկին նախարար Արմեն Ամիրյանը ինձ ներկայացրեց կոլեկտիվին։ Այսօր էլ  հանդիպում ենք գրեթե նույն ձևաչափով», -աշխատանքային գործընկերների  հետ հրաժեշտի հանդիպմանն ասել է ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ շնորհակալություն հայտնելով  գործակցության արդյունավետ չորս տարիների համար։

  • Կիսվել: