հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արա Այվազյանը ելույթ կունենա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստում

Արա Այվազյանը ելույթ կունենա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 27-րդ նիստում

Մեկնարկել է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
 
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը հանդես կգա ելույթով: 
 
Այսօր է Ալբանիայի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՀԿ անդամ 57 երկրի արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով այն կազմակերպվում է առցանց: 
 

Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցեր, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: 

  • Կիսվել: