հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ

Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ: Այցի ընթացքում տեղում ծանոթացել է առաջնագծում առկա խնդիրներին:

Բարձրագույն զինվորական կազմի ուղեկցությամբ մանրամասն ուսումնասիրվել է որոշ դիրքային հատվածների վիճակը, արձանագրվել են խնդիրները, ընդգծվել է դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունը:

«Սահմանային իրավիճակի մասին միայն խոսելը բավարար չէ, պետք է, հնարավորության սահմաններում, աջակցել նաև առաջնագծի կահավորմանը՝ ապահովվելով զինծառայողների անվտանգությունը», - նշել է Արա Աբրամյանը:

Նա կարևորել է ռազմական ղեկավարության և զինծառայողների հետ պարբերական հանդիպումներն ու աջակցությունը՝ հայրենիքի պաշտպաններին:

Այցից անմիջապես հետո, գնվել, և արդեն իսկ համապատասխան զորամասեր են ուղարկվել և' դիքերի կահավորման, և' պաշտպանական այլ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ գերժամանակակից պարագաներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: