Ապրիլյան պատերազմին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը մարտական գործողությունների չի մասնակցել․ Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումն Ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չի մասնակցել։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները 2016-ին հանրությանը հերթական սուտն են մատուցել՝ հայտարարելով, թե մասնակցել են Ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել առաջնագծում, սակայն դա, պատգամավորի խոսքով, սուտ է եղել, քանի որ Փաշինյանն ու թիմակիցները եղել են առաջնագծից տասնյակ կիլոմետրեր հեռու։
«Արցախյան ազատամարտի, Ապրիլյան պատերազմի ժամանակ միասնությունն այդ ժամանակվա իշխանություններն ապահովել են։ 44-օրյա պատերազմի ընթացքում միասնության գաղափարը, միասնական մոբիլիզացիան չարտահայտվեց մեր ժողովրդի գործողությունների մեջ։
Ապրիլյան պատերազմի ընթացքում, դրանից հետո շատ կամավորական ջոկատներ մեկնել ու աջակցել են բանակին, որովհետև անհրաժեշտ է եղել արագ լրացնել բնագծերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանմանը, Ապրիլյան պատերազմին կոնկրետ մարտական գործողությունների չեն մասնակցել, մասնակցել են ինժեներական ապահովման աշխատանքների։ Դա չի հաշվվում մարտական գործողությունների մասնակից։ Ինժեներական աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնատհատել է, իմ կողմից պատվոգիր է տրվել»,-ասաց նա։



