ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապրիլի 5-ի հանրաքվեն ՀՀ ներքին խնդիրն ու քաղաքականությունն է. Բաբայան

Ապրիլի 5-ի հանրաքվեն ՀՀ ներքին խնդիրն ու քաղաքականությունն է. Բաբայան

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին և ապրիլի 5-ին տեղի ունեցող հանրաքվեին, ասեմ, որ գա Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն ու քաղաքականությունն է, և ժողովուրդը ինքը պետք է որոշի այս կամ այն փոփոխությունն ուզում է, թե ոչ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Այն, ինչ կատարվում է այսօր ներքաղաքական զարգացումների կանխատեսելի սցենար է, որևէ անսպասելի բան տեղի չի ունեցել: Պետք է ամեն ինչ անցնի նորմալ, խաղաղ պայմաններում, առանց թշնամանքի, ինչը մենք նաև քարոզում ենք Արցախում:

Խոսելով նաև երեկ Ադրբեջանում տեղի ունեցող արտախորհրդարանական ընտրություններից, ասեմ, որ որ Ադրբեջանում առկա զարգացումները շատ հետաքրքիր են:

Ադրբեջանում իրոք կան իշխանությունների ոչ լեգիտիմության հարց, բնակիչների մասնակցությունը շատ քիչ է եղել, այնպես չէ, որ այսօրվա իշխանությունը ջախջախիչ հաղթանակ է տարել: Ադրբեջանում տեղի են ունենում վերադասավորումներ, իշխանափոխություն: Սա ցույց է տալիս, որ մարդիկ հոգնել են այդ իշխանությունից և այնտեղ կան մեծ բևեռացում՝ սոցիալտնտեսական և հոգեբանական:

Մենք պետք է սպասենք նաև արտահերթ նախագահական ընտրությունների: Մեկ- երկու տարի կարող են հանգիստ լինել, բայց չի բացառվում, որ կարող են դիմել ինչ-որ արկածախանդրության, արտաքին քաղաքական իրավիճակը սրելու: Մենք պետք է այս ամենը հաշվի առնենք, և շարունակենք ուժեղացնել մեր բանակը»:

  • Կիսվել: