երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին անպայման շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ. Փաշինյան

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին անպայման շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին այսօր վարչապետն ասաց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է այդ գագաթնաժողովի շրջանակում իր հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Այո, մասնակցելու եմ, ամսի 28-ին է նախատեսված։ Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց որ շփում կլինի Ադրբեջանի նախագահի հետ, անպայման կլինի, որովհետեւ այնտեղ լինելու ենք ԱՊՀ երկրների ղեկավարներով։ Բայց պաշտոնական բանակցության առաջարկ այս պահին չենք ստացել, քանի որ գագաթնաժողովն էլ ոչ ֆորմալ է, մեր բոլոր շփումները կլինեն ոչ ֆորմալ»։

 

  • Կիսվել: