ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՊՀ երկրների ղեկավարներն այցելել են Պետերբուրգի Ռուսական թանգարան

ԱՊՀ երկրների ղեկավարներն այցելել են Պետերբուրգի Ռուսական թանգարան

ԱՊՀ երկրների ղեկավարները, որոնք մասնակցում են Սանկտ Պետերբուրգում ընթացող ոչ պաշտոնական գագաթաժողովին, երեքշաբթի առավոտյան այցելել են Ռուսական թանգարան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսական թանգարանը ռուսական արվեստի աշխարհում ամենամեծ թանգարանն է, այն յուրահատուկ ճարտարապետական-գեղարվեստական համալիր է եւ գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում։

Նշենք, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը։ Դեկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Համագործակցության անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: