շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՊՀ երկրների և ԵԱՏՄ-ի գործընկերությունն անհրաժեշտ է կառուցել նորարարությունների հիմքի վրա. Միշուստին

ԱՊՀ երկրների և ԵԱՏՄ-ի գործընկերությունն անհրաժեշտ է կառուցել նորարարությունների հիմքի վրա. Միշուստին

ԱՊՀ երկրների և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)  եվրասիական գործընկերությունն անհրաժեշտ է կառուցել նորարարությունների և նոր տեխնոլոգիաների հիմքի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ Երիտասարդական 2-րդ ֆորումի բացման ժամանակ։

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր երիտասարդությունն ընկերություն է անում, միասին աշխատում է: Ես ցանկանում եմ խոսել ընդհանրապես ԱՊՀ ծրագրերի մասին: Այսօր մենք ունենք այսպիսի ծրագիր՝ «100 գաղափար ԱՊՀ-ի համար»: Եվ մենք սպասում ենք այդ գաղափարներին: Մեզ համար շատ կարևոր է կառուցել մեր համագործակցությունն այնպես, որ լինի հարմար, երիտասարդական: Այս իմաստով մենք հետադարձ կապ ենք ակնկալում ձեզնից», - ասել է Միշուստինը:

Ռուսաստանի Դաշնության վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ երկրների տարածքում բնակիչների 30%-ը՝ մոտ 55 մլն մարդ, երիտասարդներն են։ Միշուստինը նաև հիշեցրել է Եվրասիական համալսարանի ստեղծման մասին, որին միացել են 15 բուհեր:

«Ցանկանում եմ ասել, որ Եվրասիական համալսարանում մենք արդեն սեպտեմբերի 1-ից կսկսենք մեր մագիստրոսական ծրագիրը… Ընդհանրապես այսօր անհրաժեշտ է մեր համագործակցությունը կառուցել նորարարությունների, նոր տեխնոլոգիաների, նոր գաղափարների հիմքի վրա, և, անշուշտ, այդ ամենը կրկին կախված է ձեզնից, մենք նման մտահղացումներ ենք սպասում ձեզնից», - ընդգծել է Միշուստինը։

Միշուստինն այսօր ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագիրը նախատեսված է մինչև հունիսի 9-ը:

  • Կիսվել: