ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարները  ժամանել են Մինսկ

ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի անվտանգության մարմինների ղեկավարները ժամանել են Մինսկ

Մինսկում այսօր տեղի կունենա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 52-րդ նիստը, ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Պետական անվտանգության կոմիտեում։

Հայաստանը նիստում ներկայացնում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Ռուսաստանը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւ ՌԴ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը։

Ինչպես նշել է ԲԵԼՏԱ-ն, նիստին, բացի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների եւ անվտանգության մարմինների պատվիրակություններից, կմասնակցեն Համագործակցության գործադիր կոմիտեի եւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարները։ Մասնակիցները կքննարկեն միջազգային ահաբեկչության, ինչպես նաեւ ծայրահեղականության բռնի դրսեւորումների դեմ պայքարի գծով համագործակցության եւ փոխգործակցության արդյունավետության բարձրացման հարցերը։ Կքննարկվեն նաեւ զենքի եւ թմրանյութերի մաքսանենգությանը, տեղեկատվա-հոգեբանական ազդեցությանը եւ ոչ հավաստի տեղեկատվության տարածմանը դիմակայելու հարցերը։ Ուշադրություն կհատկացվի նաեւ ԱՊՀ-ում գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը եւ խորացմանը։

  • Կիսվել: