շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են լինում՝ պատրաստ ենք և կշարունակենք համագործակցել․ Պուտին

ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են լինում՝ պատրաստ ենք և կշարունակենք համագործակցել․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՊՀ անդամ երկրների հետ։ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
Նա կարևորեց Եվրասիական տարածաշրջանում անվտանգության հարցը և ասաց, որ պետք է անպայման աջակցել դրա պահպանմանը։
 
«ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ուղղությունը մեր ընդհանուր եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանումն է։ Ցավոք, դրսից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները տարեցտարի միայն աճում են։ Պետք է ընդունենք նաև այն, որ ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են լինում։ Կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք և կշարունակենք համագործակցել։ Եթե անգամ որոշ խնդրահարույց հարցեր են առաջանում, փորձում ենք ինքներս լուծել դրանք` միմյանց գործընկերային օգնություն ցուցաբերելով»,– ասաց Պուտինը։
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: