ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ապաշրջափակման հարցով «նոյեմբերի 9-ին» վերադարձ չի քննարկվում․ Սիմոնյան

Ապաշրջափակման հարցով «նոյեմբերի 9-ին» վերադարձ չի քննարկվում․ Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին վերադարձի հարց չի քննարկվում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
 
«Նման բան մենք չենք քննարկում, չենք խոսել։ Դադարեցրե՛ք անընդհատ այդ ռուսական ստվերը տեսնել թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով»,- հարցադրումն իրեն ուղղած լրագրողին ասաց Սիմոնյանը։
ԱԺ խոսնակը շեշտեց՝ ապաշրջափակման թեմայով համաձայնություն դեռ չկա, բայց գործընթացը շարունակվում է։

  • Կիսվել: