ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ապացույցները կեղծված են հենց Քննչական խմբի նախկին ղեկավարի կողմից․ թող գա պատմի՝ ինչ է արել մարտի մեկի պարկուճները․ Փաշինյան

Ապացույցները կեղծված են հենց Քննչական խմբի նախկին ղեկավարի կողմից․ թող գա պատմի՝ ինչ է արել մարտի մեկի պարկուճները․ Փաշինյան

Գործը քննող քննչական խմբի ղեկավարը եթե կրակված պարկուճները տարածքում փոխել է, դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճները նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին։

Նրա խոսքով՝ ամենակարևոր ապացույցները կեղծված են հենց քննչական խմբի ղեկավարի կողմից։

«Հիմա քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ։ Ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել պարկուճները, գուցե ինքը գիտի՞ սպանության հեղինակների անուն, ազգանունները։ Պետք է քննությունը շարունակվի, և պետք է ջանքեր գործադրենք այդ անձին ձերբակալելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները։ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ այն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննությանը գնացող մարդկանց վրա ճնշումներ է գործադրել, որ թաքցնեն իրականությունը։

«10 տարի թաքցրած իրականությունը շատ հեշտ չի երկու տարում բացահայտել։ Եթե հիմա պարզվի, որ այդ իսկական պարկուճները տարել են մի տեղ ձուլարանում ձուլել են, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում»,- նշեց վարչապետը։

  • Կիսվել: