հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Անվտանգությունը նաև «Թրամփի ուղին է». Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահին

Անվտանգությունը նաև «Թրամփի ուղին է». Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահին

Մենք պետք է շարունակենք սահմանազատման գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճշգրիտ այնպես, ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված և վավերացված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է։ Այս մասին Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն առաջարկել է ծափահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր աջակցության և Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ջանքերի, իր ջանքերի համար։ Դահլիճը ծափահարել է, այնուհետև վարչապետը շարունակել է խոսքը՝ ապաշրջափակման մասին:

  • Կիսվել: