երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Անթույլատրելի է շարունակել այս ուղով՝ թողնելով երեխաներին ջախջախված երկիր. Դավիթ Հարությունյան

Անթույլատրելի է շարունակել այս ուղով՝ թողնելով երեխաներին ջախջախված երկիր. Դավիթ Հարությունյան

Հանրապետության հրապարակում քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ ոստիկանների միջեւ։

Պատճառը, ինչպես պարզվեց, այն էր, որ հրապարակի երթեւեկության գոտիներից մեկը բաց է, ինչը, ըստ Հարությունյանի, ճիշտ չէ, որովհետեւ անիմաստ է իրենց պայքարը, երբ ճանապարհը բաց է մնում, հետեւաբար իրենք էլ կարող են գնալ տներով։ Ըստ նրա՝ այդ կերպ բողոքի արտահայտման ձեւը խաթարվում է։

Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց. ՛՛Բողոքի նշանն այն է, որ այն վարորդները, որոնք կարծում են, որ պետք է երթեւեկեն, հասկանան, որ իրենք հայրենիքը կորցնում են, որ այս ոստիկանները, որոնք կատարում են իրենց աշխատանքը, հասկանան, որ իրենց երեխաներին դժբախտացնում են, վաղը նրանք լքելու են այս երկիրը՛՛։

Երկար քննարկումներից հետո որոշվեց երթեւեկության այդ մեկ գոտին էլ փակել։ Հարությունյանը հավելեց. ՛՛Մենք պարտավոր ենք այս ամենն անել, որովհետեւ անթույլատրելի է, որ մենք արդեն ունենք այս աստիճան պարտված երկիր։

Անթույլատրելի է շարունակել այս ուղով՝ թողնելով երեխաներին ջախջախված երկիր, որն այլեւս անգամ երկիր կոչվելու իրավունք չի ունենա՛՛:

 

  • Կիսվել: