ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անպայման մասնակցելու ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

Անպայման մասնակցելու ենք Երևանի քաղաքապետի ընտրություններին. Ռոբերտ Քոչարյան

Երևանի քաղաքապետի ընտրությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լեգիտիմ չի համարում, նրա կարծքով, պետք է քաղաքապետի ընտրություններ անցկացվեն։ Այդ մասին նա հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսին։

«Կարծում եմ՝ իշխանությունները կգնային ընտրություններին, եթե վստահ լինեին, որ կհաղթեն։ Չեն գնացել ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ Երևանում կունենան լրջագույն պրոբլեմ և Երևան քաղաքում չեն կարող նույն մոդելը կիրառել, ինչ Վանափորում, Գորիսում կամ մեկ այլ տեղ։ Միշտ մայրաքաղաքն ավելի ընբոստ է եղել», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, թե եթե անցկացվեն ընտրություններ՝ անպայման մասնակցելու են։

Քոչարյանն ասաց, թե չեն քննարկել և չի կարող ասել, թե քաղաքապետի ընտրություններին մասնակցելիս ով կլինի իրենց թեկնածուն.
 

«Եթե լինեն ընտրություններ՝ գտնելու ենք այն թեկնածուին, որը երևանցիների կողմից ընդունելի և ընկալելի կլինի»։

  • Կիսվել: