ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Անպատժելիությունը հավերժացնում է տառապանքը և դուռ բացում հետագա վայրագությունների համար. Ուրուգվայի Մարդու իրավունքների քարտուղարություն

Անպատժելիությունը հավերժացնում է տառապանքը և դուռ բացում հետագա վայրագությունների համար. Ուրուգվայի Մարդու իրավունքների քարտուղարություն

Մարդկության պատմության այս ողբերգական էջը ոչ միայն բաց վերք է հայ ժողովրդի հիշողության մեջ, այլև՝ համընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության և խթանման կարևորության մասին գլոբալ գիտակցության հրատապ կոչ:

Այս մասին նշված է Ուրուգվայի նախագահին առընթեր Մարդու իրավունքների քարտուղարության՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունում: 

‹‹Այս հիշատակի օրը մենք խոր հարգանքով և ցավով հիշում ենք 1915-1923 թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրության կողմից համակարգված կերպով սպանվեցին 1,5 միլիոնից ավելի հայեր։ Մարդկության պատմության այս ողբերգական էջը ոչ միայն բաց վերք է հայ ժողովրդի հիշողության մեջ, այլև՝ համընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության և խթանման կարևորության մասին գլոբալ գիտակցության հրատապ կոչ։

Գիտակցում ենք, որ լռությունը, ժխտումը և անպատժելիությունը հավերժացնում են տառապանքը և դուռ բացում  հետագա վայրագությունների համար։ Հետևաբար, մենք վերահաստատում ենք մեր անսասան դիրքորոշումն՝ ի պաշտպանություն պատմական ճշմարտության, արդարության և փոխհատուցման։ Հայոց ցեղասպանությունը հիշելը ոչ միայն հիշատակի միջոցառում է, այլև՝ կոնկրետ գործողություն ատելության, ռասիզմի, խտրականության և մարդկային արժանապատվությունը խախտող ցանկացած բռնության դեմ պայքարում։

Այս իրադարձություններից ավելի քան մեկ դար անց մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, կանխելու մարդկության դեմ հանցագործությունները և ամրապնդելու խաղաղության, արդարության և հանդուրժողականության մշակույթը։ Միայն անցյալը ճանաչելու և դասեր քաղելու միջոցով կարող ենք բոլորի համար ավելի արդար ապագա կառուցել»,- ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: