Աննախադեպ, լկտի հարձակում է իրավունքի վրա՝ վարչական ռեսուրսի կիրառում, մարդկանց վախեցնել. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վաղարշապատում քարոզարշավի մասին
«Այս իշխանությունը պետք է ամեն գնով փոխվի Վաղարշապատում»,-ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ ներկայիս իշխանությունը, երբ ընդդիմադիր էր, բողոքում էր, թե իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում ընտրությունների ժամանակ.
«Բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, աննախադեպ, լկտի, զազրելի հարձակում է իրավունքի վրա՝ վարչական ռեսուրս, մարդկանց վախեցնել, ստիպել»։
Ջ. Հովհաննիսյանի խոսքով, նոյեմբերի 16-ին լինելու է իշխանության փոփոխություն Վաղարշապատում, այդ ընթացքը պետք է շարունկավի, որը բերելու է երկրի համապետական ազատագրմանը։


