հինգշաբթի, սեպտեմբեր 10
10 / 9 / 2026
Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ. «Հրապարակ»

Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի դրոշակակիր դարձած Աննա Հակոբյանը, որ շաբաթներ առաջ հայտարարեց, թե պատրաստվում է փոփոխություններ մտցնել մի շարք օրենքներում` խստացնելով ընտանիքում բռնության դեպքերի համար սահմանված պատիժները, մեր տեղեկություններով, մինչեւ ԱԺ հաջորդ նիստերը՝ սեպտեմբերի 14-ը, հանդիպելու է ՔՊ խմբակցության հետ։

Օրենքի նախագիծը ներկայացրած ՔՊ-ական կանանց հետ քննարկելու են մանրամասները, հնարավոր է՝ որոշ խմբագրումներ արվեն: Իսկ թե կոնկրետ որ օրն է կայանալու հանդիպումը, ՔՊ-ից ասացին` օրը դեռ վերջնական հաստատված չէ, հնարավոր է՝ փոփոխվի։ Ասացին նաեւ, որ տիկինը հույսը չի կտրել, որ ընդդիմադիր խմբակցությունները կհանդիպեն իր հետ, չնայած շաբաթներ առաջ մերժել էին հրավերը: Ի դեպ, ոչ միայն ընդդիմադիրները, ՔՊ-ում էլ շատերը կարծում են, որ տիկինն արհեստական օրակարգ է բերել դաշտ, որի տակ ինչ-որ թաքնված նպատակ կա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: