ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անն Լինդեն Բայրամովի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թուլացման կոչ է արել

Անն Լինդեն Բայրամովի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թուլացման կոչ է արել

ԵԱՀԿ գործող ներկայացուցիչ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թուլացման կոչ է արել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցություն հայտնելով: Այս մասին հայնում է ՌԻԱ-Նովոստին:

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ այսօր լավ զրույց ունեցանք` տարածաշրջանում վերջին իրադարձությունների հետ կապված: Ես իրավիճակի կայուն լիցքաթափման կոչ արեցի: Կրկին արտահայտեցի իմ աջակցությունը ԵԱՀԿ մինսկի խմբի և իմ հատուկ ներկայացուցչի միջոցով խնդրի կարգավորմանը»,- գրել է նա իր թվիթերյան էջում:

  • Կիսվել: