հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Անկլավների վերադարձի մասին ոչ մի քննարկում ինձ հայտնի չէ. փոխարտգործնախարար

Անկլավների վերադարձի մասին ոչ մի քննարկում ինձ հայտնի չէ. փոխարտգործնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Խոսքը գնում էր այն սահմանների մասին, որոնք գոյություն ունեին Սովետական Միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը։ Մյուս կողմից, իհարկե, ակնհայտ էր, որ հանդիպումն ուղղված էր կոնկրետ քայլերով առաջընթացի հասնելուն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Փոխնախարարը տեղյակ չէ՝ արդյո՞ք Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը քննարկվել է անկլավների թեման։ «Ինձ անձամբ հայտնի չէ անկլավների մասին որևիցե քննարկում», - նշել է նա՝ հավելելով, որ Երևանը հույս ունի, թե ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանը կհանի իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից։

«Այդ գաղափարը քննարկվել է ոչ միայն ԵՄ-ի կողմից, այլև միջազգային մի շարք գործընկերների կողմից»,- ասաց նա։

 

  • Կիսվել: