երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անկլավների հետ կապված ամենահավանական սցենարն այն է, որ թողնենք այնպես, ինչպես որ կա. Աղազարյան

Անկլավների հետ կապված ամենահավանական սցենարն այն է, որ թողնենք այնպես, ինչպես որ կա. Աղազարյան

Անկլավների հարցը միշտ է եղել, բայց ակնհայտ է, որ այս հարցը սիմետրիկ է եւ այս հարցի լուծումը պետք է նայել խաղաղության պայմանագիր ստորագրելու համատեքստում, թե որքանով այս հարցի լուծումը կնպաստի այդ խաղաղության հարատեւմանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Հարցը սիմետրիկ է, մոտավորապես 10 քառակուսի կմ-ի ճշտությամբ տարածքային իմաստով էլ հավասարազոր են: Կլինի փոխանակում, թե կմնա այնպես, ոնց որ կա, նաեւ դրանով պետք է պայմանավորվի ստորագրվելիք խաղաղության պայմանագրի հարատեւությունը»,-ասաց նա:

Հարցին, թե անկլավների հետ կապված որ սցենարն է առավել հավանական, Աղազարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամենահավանական սցենարն այն է, որ թողնենք այնպես, ինչպես որ կա: Այսինքն այս դեպքում կարող է պատահել, որ 29 800-ը դառնա 29 810 քառակուսի կմ, կամ հակառակը դառնա 29 790 քառակուսի կմ»,-

Նրա խոսքով, դա նշանակում է, որ Արծվաշենն իրենց մնա, իսկ Տիգրանաշենը եւ մյուս անկլավները՝ Հայաստանին. «Դա ավելի կայուն վիճակ է, քան ցանկացած այլ լուծում: Կարծում եմ՝ պետք չի լրացուցիչ լարվածության օջախներ ստեղծել»:

  • Կիսվել: