շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը. ԱԳ նախարար

Անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը. ԱԳ նախարար

Անկլավների ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Քաղաքական առումով մենք գիտենք, որ նման անկլավներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում Հայաստանի տարածքում, բայց կարծում եմ` սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը, և այդտեղ քննարկվեն տարբեր լուծումներ»,– ասաց Միրզոյանը։
Նա հավելեց, որ հայկական կողմի հնչեցրած` Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86,6 քառակուսի կիլոմետրը ներառում է այդ անկլավները, բայց ուսումնասիրելու հարցեր կան։

  • Կիսվել: