հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Անկարան կոչ է արել Վաշինգտոնին հստակեցնել՝ արտացոլում են արդյոք Փելոսիի հայտարարություններն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը

Անկարան կոչ է արել Վաշինգտոնին հստակեցնել՝ արտացոլում են արդյոք Փելոսիի հայտարարություններն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը

Ըստ Օքթայի՝ Լիովին անընդունելի են Փելոսիի երևանյան հայտարարությունները, որոնք իբր պատմական և ներկայիս իրողությունների հետ չեն համադրվում, ու չեն արտահայտում անկողմնակալ տեսակետներ։ Թուրքիայի փոխնախագահը Փելոսիին անգամ մեղադրել է «դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու» մեջ:

«Մենք վճռականորեն շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին, որը 30 տարի անարդար և ապօրինի բռնազավթման տակ գտնվող իր հայրենի հողերն ազատելու համար անձնվիրաբար պայքարում է»,- գրել է Ֆուաթ Օքթայը։

Օքթայը կոչ է արել Վաշինգտոնին հստակեցնել՝ արտացոլում են արդյոք Փելոսիի հայտարարություններն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը։

  • Կիսվել: