Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Էրդողան
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա: Այս մասին ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար։