չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Անջրպետը Bentley-ն է. Արեն Մկրտչյանը՝ եկեղեցու ու կառավարող ուժի միջև անջրպետի մասին

Անջրպետը Bentley-ն է. Արեն Մկրտչյանը՝ եկեղեցու ու կառավարող ուժի միջև անջրպետի մասին

Մի պարզ հարց ենք տվել՝ շնանո՞ւմ եք, թե՞ չէ: Ընդ որում՝ սա մենք չենք ասում, 10 պատվիրաններից մեկն է ասում: Ասում է՝ եթե ուզում ես շնանաս, կուսակրոնության ուխտ մի՛ ընդունիր: Դուք կրոնի հետ այնքան կապ ունեք, ինչքան կույս եք: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստի իր ելույթի ժամամակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով իշխանության և Եկեղեցու միջև ծավալվող քննարկումներին:  

«Մյուս պատվիրանն ասում է՝ մի՛ գողացիր: Ըստ բաց աղբյուրների՝ Կտրիճ Ներսիսյանի շվեյցարական HSBC բանկի հաշվեհամարին 2006-2007 թվականներին եղել է 1 մլն 100 հազար դոլար չգողացված գումար:

Ըստ մյուս պատվիրանի՝ քո տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: Այսինքն՝ ասում է՝ կիրակի, որ Աստծո անունից պատարագ ես հրավիրում, պատարագն ընդդիմադիր քաղաքական քարոզի մի՛ վերածիր:

Մեկ այլ պատվիրան ասում է՝ ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի, ո՛չ նրա քեռու կնոջ վրա աչք մի՛ ունեցիր, ա՛յ ձեր խիղճը կտրվի»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն քննարկումներին, թե Եկեղեցու ու կառավարող ուժի միջև անջրպետ կա, Արեն Մկրտչյանը չհերքեց. «Անջրպետը Bentley-ն է: Բրիտանական ավտոդրոմի այդ զարդը՝ Bentley-ն, սիմվոլն է ու առանցքն այս բանավեճի»:

  • Կիսվել: