ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Անի համայնքնում ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ արձանագրվել է մասնակցության 39 տոկոս ցուցանիշ

Անի համայնքնում ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ արձանագրվել է մասնակցության 39 տոկոս ցուցանիշ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ընտրական գործընթացը նորմալ ու խաղաղ է ընթանում:

Ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ արձանագրվել է մասնակցության 39 տոկոս ցուցանիշ՝ ընտրություններին մասնակցել է 6209 ընտրող,  ինչն, ըստ ընտրական գործընթացը համակարգող տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանի, լավ արդյունք է:

«Արտառոց ու կոպիտ խախտում չի արձանագրվել, եթե եղել են, ապա մանր-մունր խախտումներ, որոնք ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունենա: Ընդհանուր առմամբ, ընտրությունները Անիում շատ նորմալ են ընթանում: Մրցակցային պայքար կար, բայց ընտրական գործընթացը խաղաղ էր»,-նշեց Գոռ Պետրոսյանը:

Ընտրապայքարին մասնակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  «Ազգ-համայնք»  դաշինքը և  «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուրը  147 թեկնածուներ։19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր  օգոստոսի 31-իմ և ավարտվել սեպտեմբերի 23-ին: 

  • Կիսվել: