կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի ԼՂ հակամարտության վերաբերյալ. Զաս

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի ԼՂ հակամարտության վերաբերյալ. Զաս

Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նրա խսքով, ղարաբաղյան հակամարտությունը մշտապես գտնվում է Կազմակերպության ուշադրության կենտրոնում: Ավելին՝ պետությունների ղեկավարների յուրաքանչյուր գագաթնաժողովին այս հարցը քննարկվում է և բոլորը բավականին տեղեկացված են. 

«Անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի այս հակամարտության վերաբերյալ, ինչպես դա բազմիցս արվել է: Դիրքորոշման էությունը պարզ է. ՀԱՊԿ-ը հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին և տեսնում է խնդիրը լուծելու միայն մեկ՝ քաղաքական ճանապարհ: Այն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և դրա կողմից իրականացված աշխատանքների շրջանակներում`  ապավինելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանիներբեմն տեղի ունեցող միջադեպերին, Ստանիսլավ Զասը նշեց, որ եթե Հայաստանը օգնության դիմի ՀԱՊԿ-ին, ապա այն, ընդհանուր առմամբ, կարտահայտի իր դիրքորոշումը և կտրամադրի անհրաժեշտ օգնությունը: Բայց մինչ օրս, հավելեց նա, ՀՀ կառավարությունն ինքնուրույն է զբաղվում սահմանային այդ միջադեպերով՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կկայունանա և բախումներից հնարավոր կլինի խուսափել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: